Կաշառք վերցնող, ծանոթ-բարեկամի գործերն առաջ տանող, «ատկատներ» անող ու աշխատանքում ցանկացած այլ խտրական մոտեցում դրսևորող պետական պաշտոնյաներին շուտով կբացահայտի Հակակոռուպցիոն կոմիտեն: Իրավապահ նոր մարմինը բացառապես կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ կզբաղվի, իսկ այլ պետական կառույցների նմանատիպ բաժինները կփակվեն: Կլուծարվի նաև Հատուկ քննչական ծառայությունը:
Կոռուպցիայի դեմ պայքարողը՝ բարեվարքության առումով պետք է անթերի լինի, հետևաբար մասնագիտացված անկախ կառույցի ղեկավարին կընտրի մրցութային հանձնաժողովը՝ հատուկ գնահատմամբ, իսկ անձնակազմը կձևավորվի ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, ՔԿ-ի և ՀՔԾ-ի համապատասխան գործերով քննիչներից:
Ե՞րբ ակնկալել նոր մարմնի առաջին բացահայտումները. Շողիկ Գալստյանի ռեպորտաժը: