Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնում սանիտարական անցաթղթի դեմ բողոքի ակցիա է անցկացվել: Ակտիվիստներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել՝ փոխանցում է РИА Новости-ն:
Այսօր Փարիզում կազմակերպվել են մի քանի ակցիաներ, որոնցից մեկի մեկնարկը տրվել է մետրոյի «Վիլյե» կայարանի մոտակայքում, ցուցարարները շարժվել են Բաստիլի հրապարակի ուղղությամբ:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձով հայտարարել էր հակակորոնավիրուսային միջոցառումների խստացման մասին: Որոշման համաձայն՝ օգոստոսի 9-ից ռեստորաններում, բարերում, առևտրի կենտրոններում, օդանավերում ու գնացքներում անհրաժեշտ կլինի ներկայացնել պատվաստման կամ կորոնավիրուսի բացասական թեստի սանիտարական անցաթուղթ: