Հուլիսի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3196 նոր դեպք: Այս մասին գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1147 մարդ, մահացել է 27 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 419534, այստեղից ապաքինվել է 382393 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5820:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 41965 թեստավորում, այդ թվում 24659-ը՝ հակամարմինների արագ թեստով, 17306-ը՝ ՊՇՌ թեստով:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 481591 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 16618 պացիենտ: