Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում:
Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորանշանակ նախագահներին ներկայացնելն էր:
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև կարգադրիչների ծառայության նորանշանակ պետ Սուրեն Բաղդասարյանին:
Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսել է առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների՝ քաղաքացիական ծառայությունից դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի: