Աֆղանստանի կառավարական ուժերի ու «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների միջև լուրջ մարտեր են ընթանում երկրի հարավային ու արևմտյան երեք խոշոր քաղաքների համար՝ փոխանցում է BBC-ն:
Աֆղանստանից օտարերկրյա զորքերի՝ մինչև սեպտեմբեր դուրսբերման մասին հայտարարելուց հետո թալիբ գրոհայիններն արագ կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել գյուղական բնակավայրերը: Հումանիտար ճգնաժամի ֆոնին այս երեք խոշոր քաղաքների ճակատագիրը կարող է բեկումնային լինել:
«Թալիբան» արմատական շարժումն արդեն գրավել է Աֆղանստանի տարածքի գրեթե կեսը, ներառյալ՝ Իրանի ու Պակիստանի հետ շահավետ սահմանային անցակետը: