Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 23807 նոր դեպք՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Այս երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 6 մլն 265873: Վարակման դեպքերն առավելապես գրանցվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 792 հիվանդ: Մահացության ընդհանուր թիվը հասել է 158563-ի:
Մեկ օրում ապաքինվել է 19771 մարդ, ընդհանուր առմամբ՝ ապաքինվածների թիվը կազմում է 5 մլն 608619: