Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի՝ անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Աղետի գոտի են համարվել Ադանայի, Անթալիայի, Մերսինի և այլ շրջաններ:
Հուլիսի վերջին Թուրքիայի ամբողջ տարածքում բռնկվել են անտառային հրդեհներ: Կրակի լեզվակները հասել են մինչև Անթալիայի զբոսաշրջային շրջաններ, մասնավորապես՝ տուժել են Բոդրում ու Մարմարիս հանգստավայրերը:
Հրո ճարակ է դարձել 42 բնակավայր, հրդեհներից տուժել է նվազագույնը 183 մարդ, կան նաև զոհեր: