Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։
Հուլիսի 29-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։
Գործընկերները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել տնտեսական կապերի ամրապնդման, հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին։
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։