Հանրապետության տարածքում հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 3-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-2-ին՝ շրջանների զգալի մասում, հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 30-ին, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: