Հուլիսի 29-ին լեհական Վրոցլավ քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շլյոնսկ»-«Արարատ» պատասխան հանդիպումը։
Ոչ-ոքի՝ 3։3 հաշվով ավարտելով խաղը՝ Հայաստանի գավաթակիրը դուրս է մնացել հետագա պայքարից։ Թիմերի միջև կայացած առաջին նրցավեճում «Արարատը» զիջել էր 2:4 հաշվով:
Այսպիսով՝ հայկական թիմերից եվրագավաթներում պայքարը շարունակում է միան «Ալաշկերտը»: