Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզի Զեդեա բնակավայրի վարչական շենքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սամվելի Սիմոնյանի հարազատներին: Մարզպետի տեղակալն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Իսահակ Սիմոնյանի հարազատներին և զինակից ընկերներին:
Հանուն հայրենիքի նահատակված, պայմանագրային զինծառայող Իսահակ Սիմոնյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով», որը զինվորի ծնողներին է հանձնել Դավիթ Սարգսյանը:
Մեդալի հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի և տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչներ: Իսահակ Սիմոնյանի դին հայտնաբերվել է վերջերս և հուղարկավորվել Երևանի «Եռաբլուր» զիվորական պանթեոնում: