ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցառումները: ԱՄՆ դաշնային կառավարության բոլոր պաշտոնյաներից պահանջվում է պատվաստվել COVID-19-ի դեմ կամ պարբերաբար թեստ հանձնել: Իշխանությունը մտադիր է մասնավոր հատվածի գործատուներին հորդորել հետևել այդ օրինակին՝ հայտնում է euronews-ը:
Ձեռնարկությունները, դպրոցները փակելուց բացի՝ նախագահ Բայդենը պատրաստ է դիմել լրացուցիչ միջոցների. Դաշնային կառավարության յուրաքանչյուր աշխատակցից կպահանջվի պատվաստվել, չպատվաստված անձից կպահանջվի դիմակ կրել՝ անկախ աշխատանքի վայրից, շաբաթը մեկ կամ երկու անգամ թեստ հանձնել, պահպանել սոցիալական հեռավորության կանոնները, և կարգելվի գնալ գործուղումների:
ԱՄՆ-ում կա 4 միլիոնից ավելի դաշնային կառավարության աշխատակից: Նրանցից ավելի քան 2 միլիոնն աշխատում է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում: Նախորդ օրը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն էր պահանջել, որպեսզի գերատեսչության զինվորական ու քաղաքացիական անձնակազմը պատվաստվի կամ պարբերաբար կորոնավիրուսի թեստ հանձնի: