ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու մասին: Այն կղեկավարի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ:
Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00-ը, Հայաստանի գրողների միությունից՝ Երևանի քաղաքային պանթեոնում: