Ավստրիան մերժել է Թուրքիայի պաշտոնական խնդրանքը՝ միանալ անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ համագործակցության հզոր ծրագրին՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մշտական կառուցվածքային համագործակցության բլոկում (PESCO) ընդգրկվելու Անկարայի մայիսյան դիմումը Վիեննան սառն է ընդունել` ժողովրդավարական արժեքներից Թուրքիայի նահանջի և Բրյուսելի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով:
PESCO-ն իրականացնում է 46 պաշտպանական համատեղ ծրագիր ԵՄ 24 անդամ երկրների հետ և հանդիսանում է միության պաշտպանության ու անվտանգության քաղաքականության առանցքային ոլորտներից մեկը:
Անցյալ աշնանից անդամակցությունը բաց է ոչ ԵՄ անդամ երկրների համար, որոնք բավարարել են մի շարք քաղաքական ու իրավական չափանիշներ, ինչպիսիք են ժողովրդավարացումը, անվտանգության և պաշտպանական քաղաքականության նկատմամբ հարգանքը և ԵՄ հարևանների հետ լավ հարաբերությունների պահպանումը:
Անկարայի և Աթենքի միջև շարունակվող առճակատումը հունական կղզիներում տիրող իրավիճակի շուրջ և աճող լարվածությունը՝ վերջերս Կիպրոս կղզում վերաբնակեցման վերաբերյալ Թուրքիայի նախագահի արած հայտարարությունից հետո, խոչընդոտում են Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը: