ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը:
«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին՝ հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»,- գրել է Լինդեն «Թվիթերի» իր միկրոբլոգում: