ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած է» Չինաստանում ջրհեղեղի մասին հաղորդող օտարերկրյա լրագրողների նկատմամբ հետապնդումների ու ահաբեկումների առնչությամբ՝ հայտնում է DW-ն:
Փրայսի հաղորդմամբ՝ ՉԺՀ կառավարությունը պնդում է, որ ողջունում է օտարերկրյա մեդիայի ներկայությունն ու աջակցում նրանց աշխատանքին, մինչդեռ նրա գործողություններն այլ բան են փաստում:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Չինաստանը մեղադրել է BBC-ին Հենան նահանգում նախորդ շաբաթվա մահացու ջրհեղեղի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեջ:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության խոսնակը բրիտանական BBC-ի լրատվական ծառայությանն անվանել էր «Կեղծ լուրեր տարածող ընկերություն, որը զրպարտում է Չինաստանին՝ լրջորեն շեղվելով լրագրողական չափանիշներից»: