Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը (75 կգ քաշային կարգ) մեկնարկել է հաղթանակով։
1/8 եզրափակչում մրցակիցը սլովակ Անդրեյ Շեմեզն էր, որին Դարչինյանը հաղթել է մեծ առավելությամբ՝ 5:0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Հաջորդ փուլում Դարչինյանի մրցակիցը ֆիլիպինցի Էմիռ Մարսիալն է։ Հաղթելու դեպքում Դարչինյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։ Մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում պայքարը շարունակում է նաև Հովհաննես Բաչկովը (63 կգ), որը հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի մարզիկի հետ։