Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2796 նոր դեպք, հայտնում է «Ալիք մեդիան»:
Համաճարակի ընթացքում Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հինգշաբթի առավոտյան հասել է 413626-ի:
Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված վարակի գրեթե 49%-ը Թբիլիսիում է՝ 1359:
17 հիվանդ մահացել է կորոնավիրուսի բարդություններից: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 5768: Ապաքինվել է 2088 մարդ, ընդհանուր` 379685:
Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսի 28147 ակտիվ դեպք: 5427 հիվանդ (մոտ 20%) բուժվում է հիվանդանոցներում: 1053 հիվանդի վիճակը ծանր է: Արհեստական շնչառության ապարատ է միացված 216 մարդու: