Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։ Արդեն կայացել է մրցույթի առաջին փուլը։ Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից, ընդհանուր` 240 բնակարանանոց։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխան։
Նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչներին։