Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը, որի հետևանքով նրանք դատապարտվել են 6 տարվա ազատազրկման:
Անօրինական պատիժը կրելուց հետո հայ ռազմագերիները կվտարվեն Ադրբեջանից:
13 ռազմագերիների դեմ ներկայացվել է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, զենք-զինամթերքի, պայթուցիկ առարկաների ու սարքերի անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխման կամ կրելու շինծու մեղադրանք:
Մեղադրող կողմը պահանջել էր 7 տարվա ազատազրկում: