Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։
Կազմակերպությունը շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ կներդնի միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար։ Եվս 15 մլրդ դրամի ներդրում կներգրավվի հյուրանոցային հատվածի կառուցման համար։
Ծրագրի իրականացումից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180.000 դրամ աշխատավարձով։
Լեռնային համալիրի կառուցման աշխատանքներում կներգրավվեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ՝ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: