ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին երեկվա միջադեպի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին: Ավանեսյանը հավաստիացրել է, որ իրենք անընդհատ կապի մեջ են ՊՆ գործընկերների հետ:
Ավանեսյանի խոսքով՝ երեկ վիրավորում ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը չի փոխվել: «Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Հաղորդագրությունը, որ տարածվել է, որևէ բան չի փոխվել»,- ասաց նա: