ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանիռազմական գործողությունները հայկական հողը զավթելու ծրագրի մի մասն է:
«Ադրբեջանի հարձակումը հայկական հողը զավթելու և Հայաստանի ժողովրդավարությունը քայքայելու ծրագրի մի մասն է։ Եթե շարունակենք անտեսել այս ագրեսիան, ապա Ադրբեջանն անդադար հարձակումների կգնա։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացրած օրինագծի փոփոխությունը ենթադրում է ադրբեջանական զինված ուժերի ֆինանսավորման դադարեցում»,-հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը: