ԱՄՆ հայամետ փաստաբանները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Ջիմ ՄքԳավերնին՝ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովում որպես ղեկավար իր գործընկերների հետ աշխատանքի համար, ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռվել Ներկայացուցիչների պալատում քվեարկության դնելու կոնգրեսական Ֆրենկ Փալոունի՝ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական աջակցությունն արգելափակող փոփոխությունը:
Նշվում է, որ ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունի առաջարկած փոփոխությունը հզոր ուղերձ է Ադրբեջանին ու Ալիևի ռասիստական ռեժիմին, որ ամերիկացի հարկատուները չպետք է ֆինանսավորեն Ադրբեջանի հակահայկական ագրեսիան: