ԱՄՆ-ն դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ կրակի դադարեցման պարտավորություններին և իրավիճակը դեէսկալացնելու համար անհապաղ քայլեր ձեռնարկել:
«Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները՝ տարածաշրջանի բնակիչներին թույլ տալով միասին խաղաղ ապրել:
Միացյալ նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերադառնալ բովանդակային քննարկումներին՝ երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ: