ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հուլիսի 28-ին տեղի ունեցած ռազմական բախումների պատճառով իրավիճակի սրացման հետ:
Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրացման սպառնալիքը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ 2020-ի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ ձևաչափով հայտարարության դրույթների կատարման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ ուժի կիրառումն անընդունելի է:
«Ողջունում եմ տարածաշրջանի իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը»,- հայտարարել է Ստանիսլավ Զասը: