Հանրապետության հյուսիսարևելյան սահմանին գիշերը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:
Վիրավորներին տեղափոխել են մոտակա կայազորային հոսպիտալ, ցուցաբերել առաջին բուժօգնություն:
«Մեկ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, երկու վիրավորի վիճակը բավարար է, մեկը՝ միջին ծանրության: Մեկ վիրավոր առավոտյան 10:30-ին արդեն տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ներկա պահին ընթանում է վիրահատություն, երկու վիրավոր գտնվում է Կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին: Մեկ վիրավոր բուժումը շարունակելու է Կայազորային հոսպիտալում: Մտահոգում է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը. նա երկու անգամ է վիրավորում ստացել»,- ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Տեսանյութը՝ «Զինուժ մեդիայի»: