Սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց Ռուբինյանը:
Ռուբինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա ստեղծված իրավիճակին:
«Միջազգային հանրությունը պիտի համապատասխան արձագանք տա Ադրբեջանի այս՝ տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին: Մայիսի 12-ի գործողություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում, և մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը:
Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է»,- հավելեց Ռուբինյանը: