Երվանդաշատ-Բագարան ճանապարհով քչերն էին համարձակվում երթևեկել: Խոռոչներ հիշեցնող փոսերը խիստ վտանգավոր էին դարձել հատկապես տեղանքին անծանոթ վարորդների համար: Իսկ ճանապարհին քաջածանոթները, որքան էլ շրջանցել՝ նյութական վնասներից չեն խուսափել:
Միչպետական նշանակութան ճանապարհը, որ կարևոր ուղղություն է դեպի Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Երվանդաշատի պատմական վայրեր, խորհրդային տարիներից հետո այնքան էր քայքայվել, որ ասֆալտի հետք չէր մնացել: Ճանապարհը հիմնանորոգելու բազմաթիվ դիմում-խնդրանքները տարիներ շարունակ անտեսվել են: Հիմնանորագման հիմքը դրվել է անցած տարի, իսկ ասօր աշխատանքները վերջնական փուլում են:
Ճանապարհի հիմնանորագումը պետության ֆինանսավորմամբ է: Որակին, ասում են, չկասկածեք: Տարածքի աշխարհագրական դիրքն ու ռելիեֆն այնպիսին են, որ անորակ աշխատանքը շատ արագ ի հայտ կգա: Ասֆալտի վերին շերտը մինչև լաբորատոր ստուգման չեն տանում, չեն փռում:
Ճանապարհի շինարարությունն աշխուժացրել է հարևան պետությանը սահմանակից երկու համայնքների կյանքը: Նոր ճանապարհը նոր ծրագրեր է թելադրում: Այն, ինչ երազանք էր, կարող է դառնալ իրականություն: Պատմական այս վայրերը, որ վտանգավոր ճանապարհի պատճառով անհասանելի են եղել ներսի ու դրսի այցելուների համար, արդեն բաց են: Երվանդաշատ կամ Բագարան այցելել ցանկացողներին բնակիչներն անգամ իրենց տներում տեղ կտան:
Երվանդաշատի ղեկավարը վստահ է՝ իրենց համայքը նոր ուղղություն է դառնալու զբոսաշրջային քարտեզում: Պատմական հայրենիքի այս հատվածում ցուցադրելու շատ բան ունեն: Սպասում են հյուրերին: