Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» կառավարության որոշման նախագիծ՝ առաջարկելով 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի համաձայն՝ առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Առաջարկվում է դրանց ներգրավվել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական կազմի, 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ: