Հանրապետության տարածքում հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ի շրջանների զգալի մասում, հուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում, հիմնականում կեսօրից հետո և գիշերը, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: