Իտալիայում հորդառատ անձրևներն ու կարկուտը երկրի հյուսիսում ջրհեղեղներ ու սողանքներ են առաջացրել՝ տեղեկացնում է Euronews-ը: Հատկապես տուժել են Կոմո լճի շրջակա քաղաքները: Չափազանց վատ եղանակը վնասել է լեռներով շրջապատված գեղատեսիլ լիճը: Իտալացի հրշեջներն այստեղ ավելի քան 60 փրկարարական գործողություն են իրականացրել՝ օգնության հասնելով ծայրահեղ իրավիճակներում հայտնված մարդկանց:
Լճի արևմտյան ափին գտնվող Բրիեննո բնակավայրում 50 բնակիչ արգելափակվել է տներում, սողանքի պատճառով գազի արտահոսք է տեղի ունեցել: Ավելի հարավ՝ Չերնոբիոյում, Միլանից 40 կմ հյուսիս, հրշեջները տարհանել են բնակիչներին՝ փրկելով ջրհեղեղից:
Երկուշաբթի էլ նույն շրջանում թենիսի գնդակի չափի կարկուտ էր տեղացել և ժամանակավորապես փակել մայրուղին, վնասել տասնյակ մեքենաներ: