Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածում (կմ 152+600-կմ 156+700) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհն անցնում է Վարդաղբյուր, Կարմրավան բնակավայրերի մոտով։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Հիմնանորոգման շրջանակներում կատարվել են մի շարք աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։
Հիմնանորոգումը կավարտվի մինչև այս տարվա վերջ։