Բանակցություններ են տարվում թյուրքական միացյալ բանակ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հուլիսի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը:
Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում համաձայնագրերի շրջանակներում:
«Չնայած այս ամենին՝ մեր «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը պահպանվում է: Եվ միշտ այդպես կլինի: Այս առումով շատ բանակցություններ ու պայմանավորվածություններ տեղի ունեցան»,-ասել է Շենթոփը:
Նախքան հայտարարությունը Թուրքիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպմանը Ալիևը համոզմունք է հայտնել, որ Շենթոփի այցը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: