Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում։ Այդ ընթացքում նրան կփոխարինի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արարատ Միրզոյանի կարգադրությունից:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի հուլիսի 27-30-ը գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:
2. 2021 թվականի հուլիսի 27-30-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գրիգորյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,- ասված է կարգադրության մեջ: