Հուլիսի 28-ին Տիրասպոլում կայացել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Շերիֆ»(Մոլդովա) - «Ալաշկերտ»(Հայաստան) հանդիպումը։
Հայաստանի չեմպիոնը զիջել է մրցակցին 1։3 հաշվով և կշարունակի մրցելույթներն ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Կայրաթ» (Ղազախստան) զույգի պարտվողի հետ։