Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Սոթքից դեպի Վերին Շորժա ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր:
Սանոսյանի խոսքով՝ վիրավորների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մարզպետը հայտնել է նաև մեկ անհետ կորածի մասին։
Մարզպետը նշել է, որ գրեթե ամբողջ բնագծով կրակոցները շարունակվում են, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Զինված ուժերը բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին: Սանոսյանի խոսքով՝ հակառակորդը չի կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ: Անկանոն կրակոցներ են լինում նաև բնակավայրերի ուղղությամբ: