Օլիմպիական խաղերը հյուրընկալող Ճապոնիայի մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն է՝ կորոնավիրուսի ռեկորդային թվեր են գրանցվում: Տոկիոյում գրանցվել է հիվանդության 3177 նոր դեպք՝ հայտնում է
Reuters-ը:
«Տոկիոյի մերձակայքում գտնվող 3 վարչական կենտրոնների ղեկավարները արդեն հինգշաբթի կդիմեն կառավարությանը՝ իրենց մարզերում արտակարգ դրություն հայտարարելու համար»,- ասել է Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի ղեկավար և Էկոնոմիկայի նախարար Յասուտոշի Նիշիմուրան խորհրդարանի նիստի ժամանակ:
Խոսելով Տոկիոյում կորոնավիրուսի գրանցված թվերի մասին՝ նա հայտնել է, որ ակնկալվում էր, որ դեպքերը կավելանային առաջիկա օրերին, քանի որ անցյալ շաբաթ, արձակուրդներով պայմանավորված, թեստավորումները հետաձգվել էին: