Սոթքում գիշերվանից կրակոցներ լսել են, առավոտյան մոտ 10:30-ից հարաբերական անդորր է: «Լուրեր»-ի նկարահանող խմբերը Գեղաքունիքի մարզում են: Մուշեղ Իսախանյանը զրուցել է գյուղացիների հետ:
«Հիմնականում բնակավայրերի, տների ուղղությամբ կրակոց չի եղել, բայց որ սահմանին մոտ է, լսելի են եղել կրակոցների ձայները: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով՝ գյուղատնտեսություն, խոտհունձ:
Վերջին 4-5 օրերին շատ են կրակոցները, հատկապես երեկոյան ժամերին: Այս պահին թշնամին, թեկուզ ժամանակավոր, մեր սարերի վրա է, բնականաբար լարվածություն կա»,- ասաց գյուղացիներից մեկը: