Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որի շրջանակներում քննարկվել է Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցը, ինչպես նաև միջազգային հրատապ հարցեր՝ իրավիճակը Աֆղանստանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ խորհրդակցությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտողար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: