Մեր զինված ուժերը բավական բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին՝ «Լուրեր»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետը։ Գնել Սանոսյանը ներկայացրել է նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մանրամասները։
«Աբողջ շփման գծում, որտեղ գիշերվանից սկսած կար փոխրաձգություն, հիմա կրակը դադարեցված է փոխադարձ պայմանավորվածության արդյունքում: Երկու կողմն էլ կորուստներ ունեն:
Հակառակորդը որոշակի հատվածներում սկսել է կրակել նաև մեր համայնքների ուղղությամբ, և մեր զինված ուժերն էլ սկսել են պատասխան գործողություններ: Զինված ուժերը բավական կազմակերպված կերպով նրանց բոլոր փորձերին հակազդել են: Քաղաքացիների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան»,- ասաց Սանոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։