Հուլիսի 28-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով՝ մարտական գործողությունների հետևանքով երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։