Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով:
Ազդարարման արդյունքում կազմակերպվել է համայնքի բնակչության, համայնքապետարանի անձնակազմի պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Արտակարգ իրավիճակներում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։
«Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Նոր Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերում: Նույն թեմայով սեմինար պարապմունք և քննարկում են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Ջիլ և Ծափաթաղ համայնքներում: