Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կենտրոնը կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում, և հնարավոր է՝ լսվեն պայթյունի ձայներ:
«Խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասված է կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ: