Ուկրաինայի ռազմածովային ուժերը թուրքական «Բայրաք» ռազմարդյունաբերական ընկերությունից ստացել են առաջին «Բայրաքթար TB2» հարձակողական անօդաչու թռչող սարքը: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից:
Փորձարկումից հետո ԱԹՍ-ն իր պահեստամասերով ու հեռակառավարվող սարքավորումներով կգործարկվի Ուկրաինայի ռազմածովային ուժերում:
«Բայրաք» ռազմարդյունաբերական ընկերությունը 2019-ին հայտարարել էր, որ Ուկրաինային վեց «Բայրաքթար TB2» հարձակողական ԱԹՍ-ի վաճառքի 69 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել: Թուրքական կողմը նշել է, որ գործարքի մեջ ներառված է նաև ԱԹՍ-ների զինամթերքը: