Արագաճ, երաշտադիմացկուն մորինգան է: Ծագումով մերձարևադարձային երկրներից: Հայաստանում դեռ փորձարարական փուլում է: Գիտաշխատողներն առայժմ փորձում են պարզել՝ Հայաստանի կլիմային բույսն ինչպես կդիմանա, հետո արդեն սննդային արժեքը կուսումնասիրեն:
Բույսն աշխարհում սուպերֆուդ է համարվում: Հարուստ է բազմաթիվ վիտամիններով, սպիտակուցներով, հանքային տարրերով: Կենսաակտիվ նյութերի հարուստ աղբյուր է: Պարենի միջազգային միությունը հարավում Մորինգայի տերևներն օգտագործում է թերսնման դեմ պայքարի ծրագերերում:
Բացի այն, որ սննդարար է, Մորինգան անփոխարինելի դեղամիջոց է նաև մաշկային հիվանդությունների, գերճնշման, շաքարախտի, հոդացավերի, սակավարյունության, ատամնացավի ու ճարպակալման դեմ: Կիրառվում է նաև մաշկի խնամքի ու կոսմետիկ միջոցների մեջ:
Սերմերի փոշին օգտոգործվում է ջուրը վտանգավոր քիմիական նյութերից մաքրելու համար: Հաճախ նաև կենսավառելանյութի արտադրության մեջ: Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինտիտուտի փորձարարական կայանում բույսն աճեցրել են հիդրոպոնիկ պայմաններում՝ գլաքարի ու հրաբխային խարամի մեջ, նաև սովորական հողում ու հասկացել՝ այս միջավայրում այն արագ է աճում:
Մինչև աշուն կհասցնեն 3-4 բերքահաք անել: Բույսի աճեցման հարցում հայ գիտաշխատողներին խորհուրդներով օգնում է Իրանի հիդրոպոնիկայի ինստիտուտի տնօրենը: Իր երկրում Մորինգան որպես մշակաբույս աճեցնում են արդեն 10 տարի:
Հայ հետազոտողների խմբին միացել է նաև պարսկուհի Մահսադը: 17 տարեկանից Հայաստանում է ապրում: Պետական համալսարանում է սովորել և Հայաստանի գիտական համայնքին ինտեգրվել:
Մերձարևադարձային երկրներում մշակաբույսը բազմամյա ծառ է: Մեկ անգամ սերմը ցանում են ու 20, 30 տարի բերքահավաք անում: Հայաստանի կլիմայի պայմաններում բույսը հաստաբուն ծառ չի դառնա:
Մորինգան այստեղ ծաղկում է, բայց չի հասցնում պտուղ տալ: Հայաստանում միայն տերևները, ցողունն ու արմատները կօգտագործեն: Բերքավաքից հետո մտադիր են տերեվների փոշին կապսոլավորել: Արդեն հասցրել են Մորինգայի փոշին քաղցրեղենի ու հյութերի մեջ օգտագործել: Վստահ են՝ տնտեսական առումով այն մեր երկրի համար մեծ հեռանկարներ կարող է բացել: Ի դեպ՝ 2019-ին այս մշակաբույսի գլոբալ շուկան 6 միլիարդ դոլար է կազմել: