Հանրապետության տարածքում հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, հիմնականում կեսօրից հետո և գիշերը, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում հուլիսի 27-ին, 29-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մանրամասները՝ տեսանյութում: