ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից մինչև Մարտակերտ-Դրմբոն մայրուղի տանող 10 կմ ավտոճանապարհը բարեկարգվում է։ Այժմ տարվում են հողային աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Քարավան» ՍՊԸ-ն։ Շինարարության պատվիրատուն և վերահսկողության պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։