Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն դրամ է, գումարի 59 տոկոսը տրամադրել է պետությունը, 41-ը՝ համայնքը։
Անցկացվել են ներքին և արտաքին ջրագծեր, կոյուղագիծ, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է։ Ներքին հարդարման աշխատանքները շուտով կավարտվեն, ծրագրի ավարտը նախատեսված է օգոստոս ամսին։