Միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ օկուպացված Հյուսիսային Կիպրոս կատարած վերջին այցին և դրա շրջանակում արված հայտարարություններին: Թուրքիայի նախագահը շարունակում է պնդել Կիպրոսում երկու պետության ստեղծման գաղափարը՝ միաժամանակ քննադատելով Եվրամիությանը, որը մերժում է այս տարբերակը:
Էրդողանի այցի, սադրիչ հայտարարությունների և միջազգային արձագանքների մասին Սյուզի Մուրադյանը զրուցել է կիպրական Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապաչարալամբուսի հետ: